Սահմանամերձ գյուղի բնակիչն իր աղավնիների մեջ հայտնաբերել է այլ աղավնիներ՝ ոտքերին կապված թուրքական փող
Այսօր՝ ապրիլի 10-ին, Shamshyan. com-ը մի քանի հեռախոսազանգեր է ստացել Տավուշի մարզի սահմանամերձ Չինչին գյուղի բնակիչներից, որոնք նշել են, որ գյուղի բնակիչ Գագիկ Իսահակյանը, ով աղավնիներ է պահում, առավոտյան իր աղավնիներին օդ թռցնելուց հետո որոշ ժամանակ անց նկատել է, որ իր աղավնիներին 2 անծանոթ աղավնիներ են խառնվել։ Գյուղացիները հայտնել են. «Երբ աղավնիներին Գ. Իսահակյանն իջեցրել է բնի մոտ, այդ 2 անծանոթ աղավնիների ոտքերին թելով կապված հայտնաբերել է թուրքական մետաղադրամ (5 kurus)»։

Քաղաքականություն