Փարիզում արգելել են «դեղին բաճկոնների» ցույցը Աստվածամոր տաճարի շրջակայքում
Փարիզի իշխանություններն արգելել են ապրիլի 20-ին «դեղին բաճկոններ» շարժման բողոքի ակցիաների անցկացում՝ Աստվածամոր տաճարի շրջանում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը: Փարիզի ոստիկանությունը հրաման է արձակել, որով անվտանգության պարագիծ է սահմանվում, որն արգելում է մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժը: Անվտանգության պարագծի մեջ ներառվում են մի քանի լողափեր և կամուրջներ: Այս որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով՝ պայմանավորված օրեր առաջ տաճարում բռնկված հրդեհով: Սիտե կղզուց բացի, «դեղին բաճկոնների» ցույցերն արգելվել են նաև Ելիսեյան դաշտերի և Ելիսեյան պալատի հարևանությամբ:

Քաղաքականություն

Պատահարներ