Պորոշենկոն ընդունել է պարտությունը
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը տարբեր հարցումների տվյալներով գրեթե եռակի քիչ ձայներ է ստացել, քան իր հակառակորդ Վլադիմիր Զելենսկին, ընդունել է քվեարկության արդյունքները, սակայն հայտարարել է, որ չի հեռանալու քաղաքականությունից: «Արդեն հաջորդ ամիս կհեռանամ երկրի ղեկավարի պաշտոնից, այդպես որոշել են ուկրաինացիները: Ես ընդունում եմ այդ որոշումը: Սակայն հստակ պետք է ընդգծեմ, որ չեմ հեռանում քաղաքականությունից», - ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պորոշենկոն: Նա պատրաստակամություն է հայտնել մինչև երդմնակալության օրը Զելենսկուն օգնել ծանոթանալու պետական գործերի ընթացքին: Բացի այդ, նա կոչ է արել իր թիմին «երբեք չհանձնվել»: «Ընկերներ, դուք ամենալավն եք», - ընդգծել է գործիչը՝ դիմելով իր կողմնակիցներին և գործընկերներին:

Քաղաքականություն

Պատահարներ