Հայտնի է Հայաստանում գործազրկության թիվը․ Ավինյան
2018թ-ի վերջի դրությամբ ՀՀ-ում գործազրկությունը մոտավորապես 20 տոկոս է կազմում: Այս մասին այսօր կառավարության նիստի ժմանակ ասաց առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Վերջինս հավելեց, հարցի շուրջ միջգերատեսչական հանձնաժողովը մի ծրագիր է մշակել՝ հիմնված 3 հենասյուների վրա: Դրանցից առաջինը մարդկային կապիտալի զարգացումն է, երկրորդը՝ զբաղվածության խթանումը, իսկ երրորդը՝ ինստիտուցիոնալ բարեփոխումները: Այս երեք ուղղություններով էլ շատ կոնկրետ թիրախներ և ժամանակացույց է սահմանվելու: «Պետք է խնդրեմ նախարարություններին, որոնք կոնկրետ միջոցառումներ ունեն այս ծրագրով, մինչև հունիսի 15-ը սահմանեն իրենց թիրախները և ժամանակացույցը, քանի որ միջոցառումներն ամբողջությամբ պատրաստ են, մնացել է սահմանել հստակ թիրախները՝ կոնկրետ թվային այն արդյունքները, որոնք ակնկալվում են, նաև այն ժամանակացույցը, որով ընթանալու ենք»,- ասաց Ավինյանը:

Քաղաքականություն

Պատահարներ