«Արսենալից» «Միլա՞ն». Հ. Մխիթարյանը կարիերան կշարունակի ա՞յլ ֆուտբոլային ակումբում
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել Իտալիայում: The Sun-ի համաձայն՝ Հայաստանի հավաքականի ավագի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»: Կողմերը դեռ չեն սկսել բանակություններ: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Արսենալն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի խոչընդոտի Հենրիխ Մխիթարյանի եւ Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլի տեղափոխություններին, եթե ստանա գրավիչ առաջարկներ: 30-ամյա Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։ Նա 2018թ․ հունվարին է «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել «Արսենալ»:

Քաղաքականություն

Պատահարներ