Հրդեհ է բռնկվել Մոսկովյան փողոցում

Հունիսի 13-ին, ժամը 12:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մոսկովյան 28 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

 

 

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:18-ին, մարվել՝ 12:30-ին:

Այրվել են «Չինար» ռեստորանի ծխատար խողովակի մեկուսիչ շերտը՝ ամբողջությամբ (մոտ 30 գմ), բնակելի շենքի 4-րդ մուտքի 8-րդ և 9-րդ հարկերի պատուհանները՝ մասամբ (մոտ 2 գմ), իսկ 6-րդ և 7-րդ հարկերի պատուհանները (մոտ 2 գ.մ)՝ ջերմահարվել:

Քաղաքականություն

Պատահարներ