Չեն նկատել, որ քթների տակ սրճարանը զբաղեցնում է 10 անգամ ավել տարածք. Կուբատյան

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.

 

 

* Սա շատերի կողմից սիրված «Ազնավուր» սրճարանն է՝ Նաիրի Զարյան փողոցում։ Այն պայմանագրով պետք է զբաղեցներ մոտ 100 քմ տարածք, սակայն փաստացի զբաղեցնում է շուրջ 1000 քմ տարածք։


* Համաձայն այդ նույն պայմանագրի՝ տնտեսվարողն այս հողի վարձակալության համար ՏԱՐԵԿԱՆ վճարում է մոտ 20 հազար դրամ։
     

* 2-րդ լուսանկարում Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատասենյակի պատշգամբն է, որը նայում է ուղիղ սրճարանի վրա։ Բայց մինչ այս ոչ մի թաղապետ չգիտես ոնց՝ չի նկատել, որ իր քթի տակ սրճարանը զբաղեցնում է շուրջ 10 անգամ ավել տարածք, ի դեպ, այգու հաշվին։

 

 

«Ոչ մի թաղապետ չգիտես ոնց չի նկատել, որ իր քթի տակ սրճարանը զբաղեցնում է շուրջ 10 անգամ ավել տարածք». Հ. Կուբատյան


    

Քաղաքականություն

Պատահարներ