ՌԴ-ում հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է 12 մարդ, կան անհետ կորածներ

ՌԴ փոխվարչապետ Վիտալի Մուտկոն տեղեկացրել է, որ ՌԴ Իրկուտսկի մարզում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 12-ի:  Այս մասին հաղորդում է РИА «Новости» գործակալությունը:

Փոխվարչապետը նշել է, որ տվյալներն անընդհատ փոխվում են: ՆԳՆ տվյալներով՝ տուժածների թիվը 751-է, նրանցից 153-ը գտնվում են հիվանդանոցներում: Հաղորդվում է նաև, որ 9 մարդ անհետ կորած է:  Հեղեղումները սկսվել են հորդառատ անձրևների հետևանքով: Մարզում հայտարարված է արտակարգ դրություն:


 

Քաղաքականություն

Պատահարներ