Լավ լուր` Արայիկ Հարությունյանից. բոլոր երեխաները Հայաստան են վերադառնում մեդալներով

Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում մեր թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ` հինգ բրոնզ: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

 

«Այսինքն` թիմի բոլոր անդամները մեդալով են վերադառնում: Նախորդ տարի մեր թիմն ուներ մեկ արծաթ, մեկ բրոնզ, մեկ պատվոգիր: Հաջորդ տարի պետք է զարգացնել հաջողությունը և աշխատել մեդալի որակը բարձրացնելու համար: Կեցցե՛ն մեր թիմի անդամները»,– գրել է նա։

Նշենք, որ օլիմպիադան անցկացվել է Իսրայելում հուլիսի 7-ից 15-ը։

 

Օլիմպիադային մասնակցել են Ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Հունանյան Եվան (11-րդ դասարան), Զոհրաբյան Դավիթը (12– դասարան), Գրիգորյան Քրիստինեն (12–րդ դասարան) Մուրադյան Հայկը (12 րդ դասարան), Կիրակոսյան Դավիթը (11-րդ դասարան):

Քաղաքականություն

Պատահարներ