Օրվա լրահոս

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կրկին ուղիղ եթերի ընթացքում չի կարողացել արտաբերել ճիշտ բառը և համացանցում ծաղրի առարկա է դարձել: 20 վայրկյանի ընթացքում նա այդպես էլ չի կարողացել ձևակերպել միտքը:

 

Կլիչկոն հաճախակի է հայտնվում նման իրավիճակներում: Մի անգամ «զեմլյա» բառի փոխարեն նա «զիմա» է ասել, 13-ին գումարել է 3 ու 15 է ստացել, մի անգամ էլ ասել է թե 2 տեղակալ ունի, որոնցից 4-ը պառկած են նախարարություններում:

 

«Երբ Վիտալի Վլադիմիրովիչը մնա առանց աշխատանքի, կարող է YouTube -ում սեփական հաղորդաշարը բացել. «Սովորում ենք խոսել Վիտալի Կլիչկոյի հետ». միլիոնավոր դիտումներ կլինեն»,- գրել է օգտատերերից մեկը:

 

Մեկ ուրիշն էլ ասել է, թե ինչքան էլ ուզում է քաղաքապետը ճանապարհներ և կամուրջներ կառուցի, միևնույնն է՝ նրան կհիշեն միայն իր հիմարություններով: Ինքը՝ Կլիչկոն, խոստացել է, որ կհավաքի իր բոլոր եթերային սխալները և հավաքածու կտպագրի, որը կդառնա իսկական բեսթսելլեր:

Վերջին նորություններ