Երուսաղեմի Տաճարի լեռան մոտ բախումներ են տեղի ունեցել արաբների և ոստիկանների միջև

Երուսաղեմի պատմական կենտրոնում գտնվող կրոնական սրբավայրում՝ Տաճարի լեռան մոտ, կիրակի բախումներ են տեղի ունեցել իսրայելական ոստիկանության և տեղի արաբա-մահմեդական համայնքի ներկայացուցիչների միջև:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին հակամարտության հետևանքով, որը տեղի է ունեցել Կուրբան Բայրամ մահմեդական զոհաբերության տոնի մեկնարկին զուգահեռ, տուժածներ կան: Կուրբան Բայրամով ավարտվում է հաջը՝ ի նշան Իբրահիմ մարգարեի զոհաբերության: Այս տարի տոնի (օգոստոսի 11-15) մեկնարկը համընկել է հրեական ծոմի հետ, երբ հրեաները սգում են հնում կործանված տաճարների համար:

Պաղեստինյան աղբյուրի տվյալներով՝ ոստիկանությունը աղմկային նռնակներ և արցունքաբեր գազ է կիրառում:

Մտավախություն ունենալով անկարգությունների հրահրումից՝ իրավապահ մարմիններն ավելի վաղ արգելել էին սրբավայր այցելել ոչ մահմեդականներին:  

Տաճարի լեռան տարածքում երկու մզկիթ է կանգուն, որոնք կառուցվել են հնագույն հրեական տաճարների ավերակների վրա և համարվում են մահմեդական աշխարհի կարևորությամբ երրորդ սրբավայրը: Համալիրի շուրջ բախումները նախկինում բազմիցս պատճառ են դարձել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման համար:

Քաղաքականություն