Լավագույն կին դիպուկահարը Հայաստանից է․ «Խաղաղության մարտիկ» մրցույթ

ՀՀ պաշտպանության նախարարության ուսումնական կենտրոնի Տավուշի մարզի բարձրլեռնային զորավարժարանում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի շրջանակում կայացավ «Դիպուկահար» մրցումը, որին մասնակից տղամարդ և կին զինծառայողները կրակում էին ԱԿ-74 ինքնաձիգով։ 

Մասնակիցներից յուրաքանչյուրը 100 մ տարածության վրա պառկած, ծնկից և կանգնած դրություններից 3-ական րոպեի ընթացքում 5-ական փամփուշտով պետք է խոցեր երեքական թիրախ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, կանանց մրցապայքարում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը, տղամարդկանց՝ Ռուսաստանի ներկայացուցիչը։ 

«Խաղաղության մարտիկ» միջազգային բանակային խաղերի հաղթողները և մրցանակակիրների անունները կհայտարարվեն մրցման հանդիսավոր փակմանը։ 

Մրցույթին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները: 

Մրցումներն անցկացվում օգոստոսի 3-14-ը Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մասնակիցներն ուժերն են չափում ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում: 


 

Քաղաքականություն

Պատահարներ