Քոչարյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկ կներկայացնեն

Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները` լսելով, որ դատարանը մերժում է գրավի դիմաց նրան ազատ արձակել, հայտարարեցին, որ իրենց ժամանակ տրամադրվի նրան ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար:

 

 Հայկ Ալումյանը հայտարարեց` դատավորը գտնվում է այն թևում, որը քաղաքական հետապնդում է իրականացնում Քոչարյանի դեմ:

 

 Դատարանը որոշեց հաջորդ դատական նիստը նշանակել հոկտեմբերի 7-ին: Սեյրան Օհանյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը միջնորդեց` նախքան նիստը հետաձգելը դատարանը թույլ տա, որպեսզի Սեյրան Օհանյանը բուժման նպատակով որոշ ժամանակով լքի Հայաստանի սահմանը:

 

Քաղաքականություն

Պատահարներ