Երևան-Գյումրի գնացքի տոմսերի համար մարդիկ 3-4 ժամ հերթ են կանգնում. Հայկական Ժամանակ

Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ անկախության տոնի 28-ամյակի միջոցառումները այս տարի տեղի են ունենում Գյումրիում: Միջոցառումների օրակարգը բավական խիտ է, հյուրատներում եւ հյուրանոցներում դեռ մեկ շաբաթ առաջ հնարավոր չէր գտնել ազատ տեղեր:

Վաղ առավոտից Երեւանից Գյումրի գնացքով հասնելը չափազանց բարդ խնդիր է դարձել: Քաղաքացիներն ահազանգում են, որ տոմսեր ձեռք բերել գրեթե անհնար է, դրամարկղերի մոտ մի քանի մետրանոց հերթեր են, մարդիկ սպասում են 3-4 ժամ՝ գնացքի տոմս գնելու համար: 

Բժիշկ-համաճարակաբան, հանրային առողջապահության մասնագետ Տիգրան Ուգուջյանը Հայկական ժամանակ-ին ասել է, որ ընկերների հետ ցանկանում էր հանգստյան օրերը կազմակերպել Գյումրիում, նշեց, որ իրենց ավելի վաղ ասել են, թե Երեւան-Գյումրի գնացքի տոմս ձեռք բերելու համար պետք է առավոտ վաղ արդեն հերթ կանգնել, ինչն էլ իրենք արել են, ժամը 08-ից դրամարկղի մոտ սպասում են.

«Տոմսեր չկան, ոչ ոք հստակ չի ասում, թե քանի գնացք է լինելու, որտեղից է մեկնելու, ռուսական ընկերությունը կայք չունի, կայքում նշված օֆիցիալ ժամեր չունեն: Ասեցին առավոտ շուտ եկեք հասեք, որ տոմս վերցնեք: 8-ից էստեղ ենք, արդեն մեծ հերթ կա: 9:15-ին մեկնող գնացքի համար տոմս արդեն չկար, ասում են 9:15-ը գնա, 9:55-ին մեկնող գնացքի տոմսերը կվաճառենք: 9:15 գնացքը շարժվում է,  9:16 կասսան փակում են:

Բարկացած, տաքացած երիտասարդները վազեցին մտան գնացք ու ասեցին, որ դուրս չեն գալու, մինչեւ իրենց եւս տոմսեր վաճառեն: Տեղում հերթապահող ոստիկաններ են մոտեցել, բանակցել են, երիտասարդները դուրս են եկել: Արտահերթ գնացքը մեկնել է ժամը 11:00-ին, սա նշանակում է, որ գնացքում գտնվող մարդիկ հասնելու եւ մասնակցելու են միջոցառումներին կեսից: Քաղաքացիները նշում էին, որ անհնար էր չիմանալ, որ այսօր մեծ թվով մարդիկ են Երեւանից հասնելու Գյումրի, արտահերթ չվացուցակներ կազմակերպելու հարցը կարելի էր ավելի վաղ կազմակերպել:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Քաղաքականություն

Պատահարներ