Ներքին Դվին գյուղում հրդեհի հետևանքով ընտանիքը վնասներ է կրել

Սեպտեմբերի 21-ին, ժամը 13:00-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Դվին գյուղի 1-ին փողոցի տներից մեկում:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ներքին Դվին գյուղի Անդրանիկի փողոցի տներից մեկի մոտակա ավտոտնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:15-ին, մարվել՝ 18:47-ին:

 

Այրվել են ավտոտնակում պահեստավորած մոտ 700 հակ անասնակեր, ավտոտնակի փայտյա դուռը և պատուհանները: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Քաղաքականություն

Պատահարներ