Իրաքում բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 65-ի

Իրաքում հակակառավարական ցույցերի զոհերի թիվը հասել է 65-ի: Վիրավոր է ավելի քան 3000 մարդ: 

Երկրում արդեն մի քանի օր է` շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք ուղեկցվում են իրավապահ մարմինների հետ բախումներով: Ցուցարարները բողոքում են երկրում տիրող սոցիալական պայմաններից, կոռուպցիայից և գործազրկությունից:

Ակցիայի մասնակիցները նաև պահանջում են վարչապետ Ադել Աբդուլ Մահդի կառավարության հրաժարականը:

Քաղաքականություն

Պատահարներ