Թրամփն ու Զելենսկին չեն շնորհավորել Վլադիմիր Պուտինին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չեն շնորհավորել Վլադիմիր Պուտինի տարեդարձը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին

 

Ընդ որում, Պեսկովը նշել է, որ շնորհավորական ուղերձները կարող են ուշանալ:

 

«Մինչ օրվա վերջ որեւէ շնորհավորական ուղերձ չեմ տեսել Թրամփից եւ Զելենսկիից: Կամ դրանք չկան կամ կարող են ուղարկվել ավելի ուշ»,- նշել է Պեսկովը:  

 

Հոկտեմբերի 7-ին Պուտինը դարձավ 67 տարեկան:

Քաղաքականություն

Պատահարներ