Գյումրու թիվ 15 դպրոցում աշխատում են կինոլոգները

Րոպեներ առաջ Երևանից Գյումրիի թիվ 15 հիմնական դպրոց ժամանեց կինոլոգիական խումբը: 

 

 Ավելի վաղ հայտնել էինք, որ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը անհայտ անձից ահազանգ էր ստացել, որ Գյումու Քութաիսյան փողոցում գտնվող թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված։ 

 

Shantnews.am-ը հայտնում է, որ այս պահին նրանք հատուկ վարժեցված երկու շների օգնությամբ ականի որոնողական աշխատանքներ են կատարում շենքի ներսում:

Քաղաքականություն