Ճապոնիայում թայֆունի հետևանքով 7 մլն մարդ տարհանվել է

Ճապոնիային հարվածած «Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը հասել է 37-ի, 20 հոգի դեռ անհետ կորած է, հաղորդում է BBC-ն:

 

Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 110 հազար մարդ, որոնք փորձում են օգնել սողանքների և ջրհեղեղների պատճառով ծուղակում հայտնվածներին:

 

Տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են առանց ջրի և էլեկտրականության, ավելի քան 7 մլն մարդ տարհանվել է:

 

«Հագիբիսը» վերջին տասնամյակներում Ճապոնիային հարվածած ամենահզոր թայֆունն է:

Քաղաքականություն

Պատահարներ