ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում ջրամբարտակի փլուզման հետևանքով 15 մարդ է զոհվել (տեսանյութ)

ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Կուրանգինսկի շրջանում ջրամբարտակի փլուզման հետևանքով 15 մարդ է զոհվել, որոնցից 11-ի ինքնությունն արդեն պարզվել է: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով երկրամասի ԱԻՆ ղեկավարներին: 

 

«15-ից 11 մահացածի ինքնությունը պարզվել է: Նրանց՝ ից 7-ը Կրասնոյարսկի երկրամասից են, մյուսները Կեմերովոյից և այլն»,- հայտնել է երկրամասի նախարարների կաբինետի մամուլի խոսնակ Ալեքսանդր Դյակովը: Նախարարների կաբինետի ղեկավարի խոսքովՙ որոնողափրկարարական աշխատանքները շարունկվում են և իրականացվում են շուրջօրյա: 

 

Սեյբա գետում, ոսկու արդյունաբերական հատվածի տեխնոլոգիական ջրամբարում, ջրապատնեշի փլուզումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 02:00-ին:

Քաղաքականություն

Պատահարներ