Առաջին կադրերը Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզումից հետո. փրկարարները որոնում են 6 հոգու

Ռուսաստանի ԱԻՆ-ը տեսանյութ է հրապարակել փրկարարական գործողության ընթացքի մասին։ Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզումից հետո փրկարարները որոնում են վեց հոգու, որոնց ճակատագիրը դեռ հայտնի չէ։

 

Կադրերում երևում է, թե ինչպես են ընթանում որոնողական աշխատանքները՝ փրկարարական տեխնիկայի և ուղղաթիռների մասնակցությամբ։ Տեսանյութում երևում են աղետի մասշտաբները՝ ջրի տակ անցած գյուղը, ցեխի հոսքերն ու տների փլատակները։

Շչետինկինո գյուղում ապրել է 174 մարդ։ 15–ը մահացել են, վեցը համարվում են անհետ կորած։ Նախնական տեղեկություններով՝ նրանք բոլորը աշխատողներ են, որոնք ապրել են «Սիբզոլոտո» ընկերության ժամանակավոր հանրակացարաններում։

 

Հիշեցնենք, որ Սեյբա գետի վրայի ամբարտակը քանդվել է հոկտեմբերի 19-ի գիշերը։ Միջադեպի հետևանքով ջրի տակ են անցել աշխատողների վագոն-տնակները, որոնցում կարող էր լինել մինչև 80 մարդ։

 

Կրասնոյարսկի երկրամասի Կուրագինի շրջանի ոսկի արդյունահանող արտելի ամբարտակը կարող էր փլուզվել մաշվածության պատճառով։ Միաժամանակ, պարզ չէ՝ ով պետք է հետևեր ամբարտակի վիճակին, քանի որ Ռոստեխնադզորի Ենիսեյան վարչությունից գործակալությանը հայտնել են, որ այն չի եղել հսկողության ենթակա օբյեկտների ցուցակի մեջ։

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ