Բաթումի նավահանգիստ Է մտել ամերիկյան ռազմանավ

«USS Porter» ամերիկյան ռազմանավը խարիսխ Է ձգել Բաթումի նավահանգստում, տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ին: 

 

ԱՄՆ-ի դեսպանության տեղեկատվության համաձայն, այցը ծառայում Է ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ համագործակցության ամրապնդմանը՝ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը աջակցելու ճանապարհով:

 

Սա այս նավի երկրորդ այցն Է Վրաստան, ինչն ընդգծում Է ԱՄՆ-ի եւ Վրաստանի համագործակցությունը նավագնացության բնագավառում: USS Porter (DDG 78)-ը Arleigh Burke դասի կառավարվող հրթիռային Էսկադրային ականակիր Է: Նավն օժտված Է տեխնիկական տվյալներով դիմագրավելու սուզանավերի եւ բալիստիկ հրթիռներով գրոհները:

Քաղաքականություն

Պատահարներ