Գործադուլ «Հարավկովկասյան երկաթուղիում»․ պատճառները

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն գործադուլ է հայտարարել: Aurora News-ի հետ զրույցում  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը հաստատեց լուրը։ 

«Հոկտեմբերի 22-ին և 23-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները դուրս չեն եկել աշխատանքի՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում: Մեքենավարների և նրանց օգնականների նման գործողությունները հանդիսանում են աշխատանքային օրենսդրության խախտում և որակավորվում են որպես անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալ:. 8 ամիսների ընթացքում էլեկտրաքարշերի մեքենավարների միջին աշխատավարձը կազմել է 364 հազար ՀՀ դրամ»,-  ասաց նա:

 

Հիշեցնենք, որ երեկ սոցիալական ցանցի օգտատերերը գրառում էին արել այն մասին, որ «Հարավկովկասյան երկաթուղի»-ն գործադուլ է հայտարարել, չեղարկվել է Երևան-Թբիլիսի գնացքի մեկնումը, ինչի մասին ուղևորներն իմացել են կայարանում` մեկնումից 20 րոպե առաջ: Ուղևորները դժգոհել են նաև, որ կեցության վայր չունեցող ուղևորներին, բացի տոմսի գումարը հետ վերադարձնելուց, որևէ այլ փոխհատուցում չեն տրամադրում:

Քաղաքականություն

Պատահարներ