Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան ընկել է ջրանցքը. վիրավորներ կան

Հոկտեմբերի 31-ին, ժամը 14:26-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղում, տեղի է ունեցել ավտոպատահար. կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գարուշ Ֆ., ծնված 1970 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել մոտակա ջրանցքը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գարուշ Ֆ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի ԲԿ», իսկ ուղևոր Գևորգ Հ.-ն (ծնված 1978 թ.) հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ տեղափոխվել է «Էրեբունի ԲԿ»:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն մինչ գազի բալոնի պարպվելը:

Քաղաքականություն

Պատահարներ