Արարատ Միրզոյանի առաջարկություններն ընդունվել են

Նոյեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցեցի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը: 

 

«Ի թիվս այլ հարցերի ` խորհրդին ներկայացվեց Ղազախստանում տեղի ունեցած նախագահական և Բելառուսում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելությունների զեկույցները, քննարկվեց հաջորդ տարում ԱՊՀ երկրներում տեղի ունեցող համապետական ընտրություններում դիտորդական առաքելությունների ժամանակացույցը, Մեծ հայրենական պատերազմի 75-ամյակին նվիրված միջոցառումների ցանկը։

 

Իմ առաջարկությամբ կոմիտեներում հավելյալ քննարկման ներկայացնելու համար լիագումար նիստի օրակարգից հանվեց էքստրեմիզմի բռնի դրսևորման և ահաբեկչության պարագայում միջազգային հումանիտար իրավունքի գործադրման վերաբերյալ փաստաթուղթը»,- գրել է ԱԺ նախագահը: 

Քաղաքականություն

Պատահարներ