Կառավարությունը կլուծի Ադրբեջանից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային հարցը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովելու նպատակով հաստատել բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգը:

 

Նախագծի ընդունման նպատակներն են սահմանել բնակարանների գնման վկայագրերի տրամադրման պայմանները, վկայագրերի տրամադրումն իրականացնել Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների հետ պայմանագրեր կնքելու միջոցով, վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը սահմանել 1 տարի՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության:

 

Նախագծով առաջարկվում է վերջնականապես լուծել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային հարցը:

 

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի 112 ընտանիքի արժանապատիվ կյանք ունենալու սահմանադրական անօտարելի իրավունքը և կլուծվի 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրները:

 

Քաղաքականություն

Պատահարներ