Փաշինյանի խորհրդական  Մեսրոպ Առաքելյանն անհեթեթ և անթույլատրելի հայտարարություն է արել. Արթուր Վանեցյան

ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական  Մեսրոպ Առաքելյանն անհեթեթ եւ անթույլատրելի հայտարարություն է արել Հենրիխ Մխիթարյանի մասին: Ֆեդերացիան չի կիսում նրա կարծիքը: ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական տալուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը, փոխանցում է news.am-ը:

 

«Այսօր ֆեդերացիայի անկախ կոմիտեների նախգահներից մեկը՝ Մեսրոպ Առաքելյանն արել է մի անհեթեթ ու անթույլատրելի հայտարարություն՝ ասելով, Հեներիխ Մխիթարյանի թեւից պետք է հանենք ավագի թեւկապը: Ուզում եմ հայտարարել, որ դա բացառապես այդ անձի անձնական կարծիքն է: Ֆեդերացիան չի կիսում, ավելին՝ դատապարտում է նման հայտարարությունը: Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ես կասեի միակը: Նա Հայաստանի դեսպանն է ամբողջ աշխարհում: Ազգային հավաքականում իր նվիրված խաղով նա ապացուցել է, որ արժանի կրում է թիմի ավագի դերը եւ կրելու այդ թեւկապը»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Քաղաքականություն

Պատահարներ