Փաշինյանը կարևորել է, որ քրգործեր են հարուցվել գործող պաշտոնյաների դեմ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իտալիա այցի շրջանակներում Միլանում մասնակցել է հայ-իտալական գործարար համաժողովին: Հայաստանի վերջին տարվա հաջողությունների մասին ելույթից հետո ՀՀ վարչապետը մասնակցել է հարցուպատասխանի:

 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում կոռուպցիայի դեմ մղվող պայքարին:

 

«Թավշյա հեղափոխությունից հետո մենք հսկայական հակակոռուպցիոն արշավ ենք սկսել, և բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել նախկին պաշտոնյաների հանդեպ: Բայց ուզում եմ ընդգծել, որ մի քանի քրեական գործ էլ հարուցվել է ներկայիս, գործող պաշտոնյաների հանդեպ: Դա շատ կարևոր է, որովհետև դա ցույց է տալիս մեր մտադրությունը՝ պայքարելու ոչ միայն նախկին կոռուպցիայի, այլև ներկա կոռուպցիայի դեմ: Դա ցույց է տալիս մեր շատ հաստատուն դիրքորոշումը՝ պայքարել և արմատախիլ անել կոռուպցիան մեր երկրից»,- ասել է Փաշինյանը:

Քաղաքականություն

Պատահարներ