Ո՞վ է Փաշինյանին հրաժարականի կոչ անող կինը և ի՞նչ կապ ունի նախկին իշխանությունների հետ

Ինչպես հայտնել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իտալիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Միլանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ժամանակ համայնքի ներկայացուցիչներից մի կին Փաշինյանին կոչ արեց հրաժարական տալ և լքել երկրի ղեկավարի պաշտոնը։ 

 

ArmDaily.am-ին հայտնի է դարձել, որ այդ կինը 39-ամյա Մարինա Մելիքսեթյանն է։ Աշխատում է Միլանում՝ IEO եվրոպական ուռուցքաբանության ինստիտուտում։ Սովորել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանում։

 

Կնոջ ֆեյսբուքյան էջում արված գրառումներից հասկանալի է դառնում, որ վերջինս ընդդիմադիր է, նաև բացահայտ աջակցում է Ռոբերտ Քոչարյանին, նրա ֆեյսբուքյան ընկերների ցանկում է նաև Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը

Քաղաքականություն

Պատահարներ