Դատարանը մերժեց Յուրի Խաչատուրովի պաշտպանի միջնորդությունը

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դեկտեմբերի 3-ի նիստում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց վերացնել Խաչատուրովի ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը, ինչպես նաև ՀՀ ոստիկանությանը պարտավորեցնել՝ վերացնել սահմանահատումների արգելքը: 


Տուժողներից մեկի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը առարկեց դրան՝ դատարանին միջնորդելով քննարկման առարկա չդարձնել: Նա պնդեց, որ այդկերպ դատաքննությունը ձգձգելու փորձ է արվում: Դրան էլ առարկեց Ռ.Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը՝ դատարանից պահանջելով այդուհետ ընդատել բոլոր նրանց, ովքեր կպնդեն, թե իրենք դատաքննությունը ձգձգում են: 

Աննա Դանիբեկյանը, լսելով կողմերի առարկությունները, միջնորդությունն առարկայազուրկ համարեց: Ինչ վերաբերում է ոստիկանությանն այդ արգելքը վերացնելուն պարտադրելուն, ապա ըստ Ա.Դանիբեկյանի՝ դատարանն իրավասու է կատարել գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ: Դատարանը մերժեց միջնորդությունը:

Քաղաքականություն

Պատահարներ