ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոտանավոր գրելիս սիրո մասին գրեք, ղեկավարի մասին մի՛ գրեք. Նիկոլ Փաշինյանը՝ փոքրիկ բնակչին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզ այցի առաջին կանգառը Սիս գյուղում էր: Հենց այս գյուղի փոքրիկներին էր վարչապետը խոստացել բարեկարգել ճանապարհները, այժմ Փաշինյանը խոստման հետքերով այցելել էր Սիս՝ ծանոթանալու ճանապարհաշինական աշխատանքներին: Այցի ժամանակ վարչապետին մոտեցավ փոքրիկներից մեկը ու ասաց.

 

«Ձեզ համար ոտանավոր եմ պատրաստել»:

Փոքրիկը վարչապետին ձոնեց հետևյալ տողերը.

 

«Դուք՝ մեծարգո մեր ղեկավար, ընտրվեցիք հենց մեզ համար, չանտեսեցիք մեր խնդրանքը, կատարեցիք մեր բաղձանքը»:

Վարչապետը կատակով արձագանքեց, թե ղեկավարներին այդքան պետք չէ գովել: Ավելի ուշ նա փոքրիկին խորհուրդ տվեց.

 

«Ոտանավոր գրելիս սիրո մասին գրեք, բնության մասին գրեք, ղեկավարի մասին մի՛ գրեք»:

 

Քիչ հետ Սիս գյուղի փոքրիկ բնակիչը հարցազրույց տվեց լրագրողներին պատմելով նոր հնարավոր  երազանքների մասին

 

Տեսանյութը` 24News-ի:

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ