Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան. Grand Chess Tour

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը կրկին կիսեց միավորը Դին Լիժենի հետ:

 

Լոնդոնում ընթացող Grand Chess Tour-ի եզրափակիչի դասական երկրորդ պարտիայում Արոնյանը և Լիժենը համաձայնեցին կիսել միավորը մրցախաղի 28-րդ քայլին: Միաժամանակ ընթացող Կարլսեն-Լագրավ պարտիան ևս ավարտվել է խաղաղ արդյունքով:

 

Հաջորդիվ շախմատիստները կմրցեն արդեն արագ շախմատում: Հաջորդ տուրը կկայանա դեկտեմբերի 4-ին:

Քաղաքականություն

Պատահարներ