Թուրքիան սպառնում է փակել ամերիկյան Ինջիրլիք ավիաբազան

Եթե Վաշինգտոնը Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանի Մոսկվայից С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման պատճառով, Թուրքիան պատասխան գործողություն կիրականացնի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլետ Չավուշօղլուն: 

 

Մենք ենթադրում ենք վատագույն սցենարը և որոշում կկայացնենք: «Եթե Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ, ապա Ինջիրլիքի և Կյուրեջիքի ռազմաբազաների հարցը կարող է օրակարգ մտնել», – A Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Չավուշօղլուն: Ինջիրլիք և Կյուրեջիք ռազմաբազաները գտնվում են Թուրքիայի հարավում և հարավ-աևելքում: Նախարարը հստակեցրել է` պատժամիջոցների դեպքում կփակեն Ինջիրլիք ավիաբազան: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ