Պարոն վարչապետ, ձեր նշանակմամբ դարձել եմ Կանանց հարցերով խորհրդի նախագահ և դա բուռն քննարկումների առիթ է տվել. Ավինյան

Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ նորաստեղծ Կանանց հարցերով խորհրդին:

«Պարոն վարչապետ, ձեր նշանակմամբ դարձել եմ Կանանց հարցերով խորհրդի նախագահ եւ դա բուռն քննարկումների առիթ է տվել, որովհետեւ փաստացի տղամարդ է խորհրդի նախագահը»,- ասաց Ավինյանը։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Բա ո՞վ պետք է լիներ»։ 

 

«Հուսով եմ, որ ոչ հեռավոր ապագայում կունենանք կին փոխվարչապետ, ով կզբաղվի դրանով»,- ասաց Ավինյանը: Ի պատասխան վարչապետն ասաց, որ ավելի լավ է տղամարդկանց հարցերով խորհուրդ ունենալ։ 

 

Փոխվարչապետն ընգծեց, որ բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց վերաբերյալ հարցերը քննարկվել են Կանանց հարցերով խորհրդում:

 

«Անհատական փաթեթներ մենք ունենալու ենք՝ թիրախավորված, փաստերի վրա հիմնված։ Մեր ունեցած վիճակագրությունն էլ կբարելավվի։ Կարծում եմ՝ շատ ավելի թիրախավորված կարելի է աշխատել եւ այդ ուղղությամբ, մենք աշխատում ենք»,- ասաց Ավինյանը: 

Քաղաքականություն

Պատահարներ