«Я про Ивана, вы про болвана»․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Я про Ивана, вы про болвана...

Այսպիսով, «Լիդիան Արմենիա» ընկերությունը, ով հիշեցնեմ, ուզում է շահագործել Ամուլսարը, ու մի հատ էլ հիշեցնեմ՝ շրջակա բնակավայրի բնակիչների գերակշիռ մեծամասնությունը կտրականապես դեմ է ու հրաժարվում է ապաշրջափակել Ամուլսարը, ինձ հղված նամակ-բողոք են կազմակերպել, որի տակ ստորագրել են Ամուլսարի հարակից համայնքների մի շարք բնակիչներ։

Հիմա ի՞նչ է «Լիդիան Արմենիայի» ասածն ու ինչի՞ են ջղայնացել։
     Պարզվում է, երբ նախօրեին ես ասել եմ, որ մի խումբ հովտաշատցիներ մուտք են գործել մասնավոր ընկերության տարածք և այնտեղ բեսպրեդել կազմակերպել, ավելին՝ բռնություն են գործադրել լրագրողի և օպերատորի հանդեպ, «Լիդիան Արմենիան» որոշել է ինձ «բռնացնել» երկակի ստանդարտներ կիրառելու մեջ։
     Այսինքն` երբ ես ասում եմ, որ Ամուլսարի շահագործման թույլտվության իրավունքը բացառապես ժողովրդինն է և ժողովուրդը դրան դեմ է, «Լիդիանի» կուրատորներն ու վատ փիառ մենեջերները հակադարձում են ուղղակի անհեթեթ փաստարկով։ Հովտաշատի գյուղապետի և նրա ընտանիքի անդամների կազմակերպած բեսպրեդելն Ամուլսարը քանդելու կուրատորները փորձում են ներկայացնել որպես ողջ Հովտաշատ համայնքի ցասում և ընդզվում, դրանով հավասարության նշան են ուզում դնել ուրանա-ցիանիդային բնապահպանական աղետի հետ, որն Ամուլսարի շահագործման դեպքում ուղղակի երաշխավորում են բնապահաննները։

Բայց ոնց որ թե «Լիդիան Արմենիայի» կազմակերպած նամակն իրենց երազած բարոյահոգեբանական բումը չառաջացրեց։
     Ես երեկ կրկին խոսել եմ Ամուլսարը շրջափակած հարակից համայնքի բնակիչների հետ և նրանց դիրքորոշումը, որը բնակիչները փոխանցել են նաև տեղի իշխանություններին և ոստիկաններին, մնում է անփոփոխ՝ իրենք Ամուլսարի դիրքերը չեն ապաշրջափակելու։
     Սա է համայնքի սկզբունքային որոշումը և ինձ նամակներ, հեռագրեր, սմս-ներ գրելով, կամ մարդկանց գործուղելով, որ էդ թեմայով քիչ խոսեմ, էներգիայի իզուր վատնում է։ Մենք պաշտպանելու ենք համայնքի ցանկացած որոշում։ Ու Ամուլսարն էլ Չեռնոբիլ չի դառնալու և վերջ»։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ամուլսարի հարակից Գնդեվազ, Ջերմուկ, Գորայք և Սարավա համայնքների մի խումբ բնակիչները բաց նամակով դիմել էին Նաիրա Զոհրաբյանին։ 

 

Նրանք նշել են․   «Հարգելի տիկին Զոհրաբյան, Զարմանքով ծանոթացանք ձեր զարմանքին ու վրդովմունքին առ այն, որ Հովտաշատ գյուղի 6 տասնյակից ավելի քաղաքացիներ ներխուժել են Մուլտի Գրուպ կոնցեռնի ձկնաբուծարանի տարածք: Այս ներխուժումը դուք անվանում եք «սարանչայի» հարձակում, «բեսպրիդել» ու «տեղային նշանակության ընդվզում»: Զարմացած ենք, քանի որ Ամուլսարի շուրջ ապօրինությանը ձեր ակտիվ աջակցությունից տպավորություն ենք ստացել, որ դուք կողմ եք, որ «ժողովուրդը» ու «համայնքը» նման մեթոդներով, ներխուժելով այլ ընկերության մասնավոր տարածք, իրացնի իր «իրավունքները»: Չէ որ դուք էիք ասում, որ «ժողովուրդը» պետք է որոշի: Հետևաբար անհասկանալի է, ինչո՞ւ եք Մուլտի Գրուպի տարածք ներխուժած և իրենց «իրավունքները պաշտպանող»  6 տասնյակ հովտաշատցիներին անվանում «սարանչա», իսկ մեր օրինական աշխատատեղը զավթած, հազարավոր մարդկանց օրվա հացից զրկած Ամուլսարի ճանապարհները ապօրինի շրջափակած մեկ տասնյակ անձինք ձեզ համար «համայնք» են, որոնք իրավունք ունեն Լիդիանի տարածք ներխուժելու: Եթե աջակցում եք Ամուլսարը շրջափակածներին, որոնք որոշել են, որ դա իրենց տարածքն է, տրամաբանորեն պետք է աջակցեք նաև հովտաշատցիներին, որոնք, ըստ Ձեր իսկ սահմանած տրամաբանության, իրենք պետք է որոշեն ում է պատկանում իրենց գյուղի ձկնաբուծարանը: Չէ՞ որ Ամուլսարի դեպքում դուք, օրենսդիր մարմնում աշխատելով, պաշտպանում եք ոչ թե օրենքը, այլ հենց՝ մի քանի տասնյակ մարդկանց «տեղային նշանակության ընդվզումը»: Կարդացեք նաև Էրիկ Գրիգորյանից հարցրին՝ վերջապես ի՞նչ է որոշվել, Ամուլսարն աշխատելո՞ւ է, թե՞ ոչ ՀՀ կառավարությունը չի վերացրել ճանապարհների ապօրինի շրջափակումը, ինչի արդյունքում «Լիդիանի» վարկատուները հրաժարվել են երկարաձգել նախկինում հայտարարված Հարկադիր միջոցների չկիրառման պայմանագրի ժամկետը Լրագրողական կազմակերպություններն իրենց վրդովմունքն են արտահայտում լրագրողական մասնագիտական գործունեության խոչընդոտման և սանձազերծված բռնության կապակցությամբ Մնում է եզրակացնել, որ Ձեր պատկերացմամբ օրենքը պետք է գործի ընտրովի, միայն երբ դա վերաբերվում է Մուլտի Գրուպին, իսկ այլ ընկերությունների դեպքում դուք ինչ-ինչ շահերից ելնելով նման ապօրինությունը խրախուսում եք: Մենք Ամուլսարի շրջակա համայքների շարքային քաղաքացիներ ենք, համայնք, որի աշխատանքային իրավունքները արդեն մեկուկես տարի, նաև ձեր խրախուսմամբ ոտնահարվել են: Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում: Բայց Ձեր օրինակով, ցավոք տեսնում ենք, որ քաղաքականությունը անսկզբունքայնության հետ շփոթող ուժերն ու գործիչները մեզանում օրինաչափություն են՝ հատկապես, որ Գորայք կատարած ձեր նախընտրական այցի ընթացքում դուք կողմ էիք խոսում Ամուլսարի ծրագրին»:



 

Քաղաքականություն

Պատահարներ