Հարկային արտոնություն` սահմանին հերթապահող ոստիկաններին. քննարկում ԱԺ-ում

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում էր զինծառայողներին տրամադրվող արտոնությունները տարածել նաև ոստիկանության զորքերի այն զինծառայողների վրա, որոնք սահմանված կարգով և ժամկետներով մեկնում են առաջնագիծ` մարտական հերթապահության:

 

«Հաշվարկման համար հիմք է ընդունվել տարեկան կտրվածքով ոստիկանության զորքերի յուրաքանչյուր գումարտակի կողմից առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելու թիվը և զորքի քանակը: Նաև հաշվի է առնվել, որ ներքին զորքերի զինծառայողները, ովքեր մարտական հերթապահություն են իրականացնում, ՀՀ տարբեր մարզերից են և նրանց հարկային արտոնություն սահմանելը համայնքային բյուջեի վրա էական բացասական նշանակություն չի կարող ունենալ, փոխարենը սրանով երաշխավորում ենք սոցիալական երաշխիքների արդար մոտեցումը բոլոր զինծառայողներին»,- ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը:

 

Կառավարությունը դեմ արտահայտվեց նախագծին:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ներկայացրեց հիմնավորումը:

 

«Նրանք պարտադիրության սկզբունքով չեն իրականացնում այդ հերթապահությունը և նրանք հավելյալ վարձատրություն են ստանում իրենց այդ ծառայության համար: Այդ տրամաբանությունը, որ դրված է այսօր եղած արտոնությունների հիմքում, ընդհանրապես կիրառելի չէ նախագծով առաջարկվող արտոնությունների պարագայում»,- ասաց Պողոսյանը:

Բաբկեն Թունյանի առաջարկով նախագծի քննարկումը հետաձգվեց:

Քաղաքականություն

Պատահարներ