Երևանը նոր ոստիկանապետ ունի․ shamshyan.com

Հունվարի 24-ին ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ Ա. Գասպարյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ։

Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը։

Աղբյուրը հայտնում է, որ Գ. Ղուկասյանը և Ա. Գասպարյանը ոստիկանության «հնաբնակներից են» և իրենց գործի գիտակ, իսկ Ա. Գասպարյանին իրավապահ համակարգում ավելի շատ ճանաչում են «Կոմիսար Կատանի» անվամբ։

 

Քաղաքականություն

Պատահարներ