Հայկական մեքենաների առեղծվածը. վաղը ոստիկանության պատվիրակությունը մեկնելու է Ղազախստան

Արդեն տեղեկացրել ենք, որ վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանից, Ղրղզստանից ու Ռուսաստանից Ղազախստան է մտել արտասահմանյան համարներով 200 հազար մեքենա: Հաշվառվել է 40 հազարը: Հայաստանում վաճառվող մեքենաների ցածր գները ղազախներին գրավել են: Եկել են, գնել մեքենաներն ու տեղափոխել Ղազախստան: Վարել են առանց հաշվառելու՝ հայկական համարանիշներով՝ առանց մաքսազերծելու: 

 

Ըստ օրենսդրության արտասահմանյան համարանիշով մեքենան Ղազախստանում 1 տարուց ավելի չի կարող մնալ: Կամ պետք է գրանցել, կամ երկրի սահմաններից դուրս հանել: Բայց ղազախները չեն մաքսազերծել, քանի որ նրանց խոսքով, այն մեքենայի գնից ավելի թանկ է: 

 

Ներկայում Ղազախստանի ոստիկանությունը մեծ խնդրի առջև է կանգնել: Արտասահմանյան համարներով հարյուր հազարավոր մեքենաներ խախտումներ են անում, բայց նրանց տերերին գտնել չի հաջողվում: Արագություն են գերազանցում, սպանություններ ու կողոպուտ կազմակերպում, իսկ ոստիկանությունն այդպես էլ չի կողմնորոշվում, թե ում է պետք է ուղարկել տուգանքները: Բավական լարված իրավիճակ է ստեղծվել, որին Ղազախստանի ղեկավարությունը պահանջում է շտապ լուծում տալ: 

 

AuroraNews.am-ի տեղեկություններով, ստեղծված իրավիճակին լուծում տալու, խնդրին տեղում ծանոթանալու նպատակով, վաղը Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը մեկնելու է Ղազախստան: 

Քաղաքականություն

Պատահարներ