Վարորդը ոչ սթափ վիճակում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին

Այսօր՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, Բուրաստան գյուղի բնակիչ, 36-ամյա Գևորգ Հայրապետյանը, իր վարած Opel Astra մակնիշի 77 OO 772 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի 23 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բաժանարար արգելապատնեշին: 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն: 

 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան): 

Քաղաքականություն

Պատահարներ