ՀՀ ՊՆ բնակարանաշինության ծրագրով արդեն շահագործման է հանձնվել 3 բնակելի շենք . Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բանակի օրվան: Փաշինյանը մասնավորապես գրել է.

«Այսօր Հայոց բանակի օրն է:

Փաստ համար 54/3 – Զինթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար ընդհանուր առմամբ 2018, 2019 թվականներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 8 միլիարդ դրամ: Ծրագրի իրականացումը ընթացքի մեջ է:

ՀՀ ՊՆ բնակարանաշինության ծրագրով արդեն շահագործման է հանձնվել 3 բնակելի շենք Գորիսում (20 բնակարան), Սիսիանում (28 բնակարան) և Վայքում (44 բնակարան):

Շնորհավոր տոնդ Հայոց հաղթանակած, փառապանծ բանակ»

 

Քաղաքականություն

Պատահարներ