Մխիթարյանը Ռուսաստանում կայացած հայկական մշակութային մրցույթի հաղթողների հրավիրել է Հռոմ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ռուսաստանում տեղի ունեցած «ARMONIA» երաժշտական մրցույթի հաղթողներին հրավիրել է Հռոմ: Այս մասին հայտնում են միջոցառման կազմակերպիչները: Նրանք տարածել են տեսաուղերձը, որում Մխիթարյանը դիմում է նրանց: Ըստ կազմակերպիչների ուղարկած մամուլի հաղորդագրության՝ Մխիթարյանը խոսքով հանդես է եկել, որպեսզի մոտիվացնի մասնակիցներին:

 

«Բարեւ բոլորին: Գիտեմ, որ ձեզնից շատերը Հռոմում լինելու ու «Ռոմայի» խաղին ներկա գտնվելու երազանք ունեք: Ես սպասում եմ բոլորիդ: Շուտով կհանդիպենք»,- ասում է նա:

 

Ամենամյա միջոցառումը, որն անցկացվել է 2-րդ անգամ, այս տարի կայացել է հունվարի 30-ին Մոսկվայում: Կազմակերպիչը «Armenian Assembly» ՀԿ-ն է, որի նպատակը ՀՀ-ում եւ ափյուռքում մշակույթի, կրթության, զբոսաշրջության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում սոցիալ-ձեռնարկատիրական նախագծերի աջակցությունն ու իրականացումն է:

 Այս տարի հաղթողներն են

Եկատերինա Նայդյոնովա- ֆլեյտա, Ռուսաստան, 1-ին տարիքային կատեգորիա

Սերգեյ Մկրտչյան- ջութակ, ֆլեյտա, Ռուսաստան, 2-րդ տարիքային կատեգորիա

Արտյոմ Իոաննիսյան- թավջութակ, Հայաստան, 3-րդ տարիքային կատեգորիա

Աիդա Ավանեսյան- դաշնամուր, «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի դափնեկիր, վիրտուոզ դաշնակահար, ով հանրությանը հայտնի է Ռուսաստանի Առաջին ալիքի «Բոլորից լավը» հեռուստաշոուից

Մարիա Միշել Յաումզեց- Classical Young Stars Vienna -ի կողմից հատուկ մրցանակ

Ժյուրիի կազմում եղել են Ջիվան Գասպարյանը, Ստաս Նամինը, Կոնստանտին Օրբելյանը, Սերգեյ Սմբատյանը եւ ուրիշներ:

Քաղաքականություն

Պատահարներ