Իշխանության մակարդակն այնքան է իջել, որ 40 տարվա վաղեմության սարքած դատական գործ են արխիվներից հանում. Տոնոյան

Երեկ  «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ համացանցում տարածվել է Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ խմբակային բռնաբարության գործի մանրամասները։ 

Այսօր ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում փաստաթուղթ է հրապարակել ու կից գրառմամբ անդրադարձել է հրապարակված փաստաթղթերին, նշելով, որ այդ գործով վաղուց արդեն մարդու անմեղությունն ապացուցող դատավճիռ է կայացվել։ Նա մասնավորապես գրել է. «Ստի ոտքը միշտ կարճ է լինում... Դա ապացուցված ճշմարտություն է: Իսկ այդ սուտը ցինիկաբար տարածողներին բացահայտելու համար անգամ 40 օր չպահանջվեց: Այն, որ դուք վախի ու խուճապի մեջ եք գիտեինք, բայց որ ցայտնոտնի մեջ ընկած պատրաստ եք անցնել անգամ բարոյականության բոլոր սահմանները, դա արդեն նորություն էր: Թեպետ, ու՞մ ի՞նչ եմ ասում: Դուք ի՞նչ գիտեք՝ բարոյականությունն ինչ է: Իսկապես, ցավում եմ, փաստորեն, իշխանության մակարդակն այնքան է իջել, որ ամենակեղտոտ մանիպուլյացիաների դիմելով՝ 40 տարվա վաղեմության սարքած դատական գործ են արխիվներից հանում ու տարածում, ու այնքան ապաշնորհ ու անտաղանդ են գտնվում, որ չգիտեն անգամ, որ այդ գործով վաղուց արդեն մարդու անմեղությունն ապացուցող դատավճիռ է կայացվել: Մեղկ եք, տիկնայք և պարոնայք, ուղղակի մեղկ»։

Քաղաքականություն

Պատահարներ