Թուրքիայի ԱԳՆ-ը պատասխանել է Հայաստանի ԱԳՆ-ին

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Հայաստանի Արտաքին գործերի նախարարությանը: Թուրքիայի ԱԳՆ կայքում նշված է, որ Հայաստանի իշխանությունները «պետք է սթափվեն ու հնարավորինս շուտ դառնան Հարավային Կովկասում լուծումների, այլ ոչ թե խնդիրների մաս»։

 

Թուրքիայի ԱԳՆ-ը նշում է նաև, որ «Հայաստանը Թուրքիայի դեմ սևացնող արշավ է իրականացնում, որ քողարկի իր ագրեսիվ գործողություններն Ադրբեջանի դեմ»։

 

Թուրքիայի ԱԳՆ մոտ տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանը միակողմանի պատմական հայեցակարգեր է աշխուժացնում ու «արդարացնում իր ագրեսիան»։

Թուրքական կողմը նաև մեղադրել է Հայաստանին «Հարավային Կովկասում կայունությանը և խաղաղությանը» խոչընդոտելու մեջ։

Քաղաքականություն