Գույքահարկի առաջին ավելացումը 2021-ին է լինելու, իսկ ամբողջական անցումը 2026-ին է նախատեսված. կառավարություն

ՀՀ կառավարությունը ֆեյսբուքյան էջում գույքահարկի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել:

«Ներդրվում է գույքահարկի հարկման նոր համակարգ՝ ըստ որի անշարժ գույքը նախկին կադաստրային արժեքի փոխարեն կհարկվի շուկայական մոտարկված արժեքով:

Գույքահարկի առաջին ավելացումը 2021-ին է լինելու, իսկ ամբողջական անցումը 2026-ին է նախատեսված:

Գործող կադաստրային արժեքներին և հարկերին, շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքին և անշարժ գույքի հարկին կարող եք ծանոթանալ https://www.e-cadastre.am/ratedEstate  հղմամբ»,-նշված է տեսանյութին կից գրառման մեջ:

 


 

Քաղաքականություն

Պատահարներ