Կորոնավիրուսի վարակման նոր 182 դեպք. դեպքերի թիվը 32 151 է

Հայաստանում հուլիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 32 151 դեպք:

 Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 182-ով:

 

Կորոնավիրուսից ապաքինվել է 19 865 (+232) մարդ, այս պահին բուժվում է 11 530 (-59)։

 

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 756 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 573 (+8), այլ պատճառներով՝ 183 (+1):

 

Մեկ օրում մահացել է 9 մարդ:

 

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 71 (տղամարդ), 59 (կին), 70 (կին), 80 (կին), 70 (կին), 81 (տղամարդ) և 74 (տղամարդ) տարեկան։ 

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։

Քաղաքականություն

Պատահարներ