Ադրբեջանի ՊՆ-ն մինչև 35 տարեկան կամավորների է հավաքագրում. ռազմական փորձագետ

Թուրքագետ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է մինչև 35 տարեկան զինվորական ծառայության պիտանի քաղաքացիների կամավոր հավաքագրման մասին։
 

Ըստ Ադրբեջանի ռազմական գերատեսչության հայտարարության, այն կամավոր քաղաքացիները, ովքեր իրենց փաստաթղթերով կհամապատասխանեն չափորոշիչներին, անցնելու ակտիվ զինծառայության հատուկ կուրսեր, որից հետո նրանց հետ կնքվում է երեք տարով պայմանագիր և նշանակվում են պաշտոնների ըստ ընտրած մասնագիտությունների։
Այս զավեշատլի մեթոդով , ըստ էության, կարճ ժամկետում մասնագիտական սպաներ պատրաստելու առաջին քայլն առավել զավեշտալի է։
Դասընթացներին մասնակցելու համար բացի առողջական և ֆիզիկական չափորոշիչներից, կա նաև, ուշադրություն, «մտածողության կարողություն» չափորոշից։
Այս չափորոշիչն էլ գնահատվում է ոչ ավել ոչ պակաս բանավոր հարց ու պատասխանով։
Հատկանշական է նաև, որ ռեզերվ ուղարկված զինծառայողներին արգելված է դիմել»։

Քաղաքականություն

Պատահարներ