Ինչու են ասֆալտում Բաղրամյանը, եթե 2 տարի առաջ այն նորոգել էին. պարզաբանում է Երևանի քաղաքապետի խոսնակը

«Ստիպված եմ էս պոստն անել, որովհետեւ մի քանի  հարգարժան ֆրենդների մոտ  տեսա հարցադրումներ, թե «ինչու են ասֆալտում Բաղրամյանը, եթե երկու տարի առաջ էին նորոգել պողոտան»։

 

Այս մասին ՖԲ գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: 

 

 

«Նախ, պողոտայի այս հատվածը վերջին անգամ նորոգել էին 2012-ին։ Դրանից առաջ հիմնանորոգել էին 2000-ականներին՝ Լինսի հիմնադրամի փողերով։ Եվ ասֆալտե ծածկը արդեն մաշված էր ու շատ ճաքեր ուներ։ Առաջին երեք լուսանկարն ու տեսանյութը դա ցույց են տալիս։

Ճանապարհի ծածկը, մանավանդ մայրաքաղաքի  կենտրոնական փողոցներում, պարտադիր չէ որ քանդուքարափ լինի, ալիքներ տա ու փոսերով պատվի, որ մասնագետները վերանորոգելու անհրաժեշտություն տեսնեն։ Եվ համայնքի համար պակաս ծախսատար է քերել ասֆալտի մաշված  վերին շերտն ու նորը փռել, քան սպասել, մինչեւ ճանապարհը քանդվի ու հիմնանորոգում պահանջի, մանավանդ, որ ներկա տեխնիկան դրա հնարավորությունը տալիս է։

 

 

Ի դեպ, այս հատվածում, ինչպես եւ այլուր, աշխատանքը արվում է հնարավորինս արագ ու հիմնականում գիշերային ժամերին, որպեսզի երթեւեկությանը շատ չխանգարի»։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ