Արմենակ Հովհաննիսյանից հաղթանակի հասնելու համար պահանջվել է 3 րոպե

33-ամյա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արմենակ Հովհաննիսյանը 12-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում:

Հանգստյան օրերին կայացած մենամարտում մեր հայրենակիցը շանս չի տվել վրացի Մալխաս Սուրաշվիլին` վերջինիս նոկաուտի ենթարկելով առաջին իսկ ռաունդում: Այս մասին հայտնում է ArmSport.am-ը: 

Հովհաննիսյանը պրոֆեսիոնալ ռինգում այժմ ունի 12 հաղթանակ, կրել մեկ պարտություն և մեկ մենամարտ էլ ավարտել է ոչ-ոքի:

Քաղաքականություն

Պատահարներ