Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը կարող են օգնել երկու հարևան երկրներին խաղաղ կարգավորման հարցում. Իրանի կառավարության ներկայացուցիչ

Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորման հնարավոր տարբերակը խաղաղ ճանապարհն է անվանել:
 

«Մենք բազմիցս հարգել ենք Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև այդ երկրների ինքնիշխանությունը: Ադրբեջանն ու Հայաստանը մեր երկու բարեկամն ու եղբայրն են, իսկ երկու երկրների տարածքային ամբողջականությունը կարևոր է մեզ համար»,- «ԻՐՆԱ» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ռաբիին լրագրողների հետ հանդիպմանը:

«Կարծում են, որ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը կարող են օգնել երկու հարևան երկրներին ՄԱԿ-ի բանաձևերի իրագործման հարցում՝ տարաձայնությունների խաղաղ կարգավորման նպատակով»,- հավելել է վերջինս:  

Քաղաքականություն

Պատահարներ