ԱՀ ՄԻՊ-ը ներկայացրել է սեպտեմբերի 27-ից առայսօր ադրբեջանական թիրախավորման հետևանքով մահացած քաղաքացիական անձանց տվյալները

ԱՀ ՄԻՊ-ը ներկայացրել է սեպտեմբերի 27-ից առ այսօր ադրբեջանական թիրախավորման հետևանքով մահացած քաղաքացիական անձանց տվյալները, ներառյալ՝ Մարտակերտի այսօրվա դեպքերը:

Ցավակցություններս բոլոր մահացածների հարազատներին, իսկ ադրբեջանական հանցագործությունները պետք է իրենց համապատասխան գնահատականը ստանան, հանցագործներն էլ՝ պատժվեն:

Արցախն ու հայությունը ամուր են մեր հայրենի հողի վրա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 84 անօդաչու թռչող սարք, 169 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, մեկական «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 920 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2100 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ):

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

 

Քաղաքականություն

Պատահարներ